Главная » 2012 » Февраль » 18 » Բոլորը նստած են «գռդոնի» վրա(Գարիկ Պապոյան)
14:17
Բոլորը նստած են «գռդոնի» վրա(Գարիկ Պապոյան)
Հարցազրույց «Vitamin» ակումբի անդամ, հումորիստ Գարիկ Պապոյանի հետ

-Գարիկ, մի քանի սեզոն է, ինչ «Հայ սուպերսթարի» ժյուրիի կազմում ես, դո՞ւ ես ցանկություն հայտնում, թե՞ քեզ են ամեն անգամ ընդգրկում:

- Իրենք են ինձ առաջարկել, ու այս տիպի ֆորմատի մեջ երկու անգամ եմ ժյուրի եղել, առաջինը՝ «X ֆակտորում», իսկ երկրորդ անգամ՝ արդեն «Սուպերսթարում»:

- Ինչ ես կարծում, մարդիկ գալիս են «Սուպերսթար», որովհետեւ երգե՞լ են ուզում, թե՞ TV-ով երեւալ՝ հայտնի դառնալ:

- Իրականում հազարից ավելի մարդիկ են դիմում, ու չեմ թաքցնում՝ մեծամասնությանն առաջնորդում է հայտնի դառնալու միտումը, բայց մեզնից էլ հասնում է էդ էրեխեքից ընտրել էն մարդկանց, ովքեր երգիչ կամ երգչուհի են իրենց բնությունով, ոչ թե ձեւացնում են, որովհետեւ դա հայտնի դառնալու հեշտ միջոց է, նամանավանդ մեր երկրում: Հիմա կարող ա մեր ընտրությունը չլինի իդեալական արվեստագետի ընտրություն, բայց լինի երգիչ-երգչուհի հասկացողությանը ամենամոտը:

- Ամեն դեպքում, ընտրություն անելիս առաջնահերթ երգելու կարողությա՞նն եք նայում, թե՞, կոպիտ ասած՝ կարեւոր է, որ ապրանքային՝ «տավարնի» տեսք էլ ունենան:

- Կոմպլեքս ենք գնահատում, բայց վոկալը պարտադիր պայման է, որ պետք է լինի, մեկ էլ պոտենցիալը, որովհետեւ պրոյեկտի նպատակը, բացի նրանից, որ լավ երգիչ-երգչուհի տալն է շուկային, այլ ինքը նաեւ շոու-ծրագիր է, որը պետք է հետաքրքիր լինի նաեւ փուլից փուլ: Բայց պոտենցիալով, հետաքրքիր էրեխեքը քիչ էին՝ հատկապես այս տարի, մարդիկ «պրոստո» գալիս էին, ու երբ հարցնում էիր՝ ինչի՞ համար ես եկել, ուզում ես երգի՞չ դառնաս, ասում էր՝ դե չէ, պրոստո փորձում եմ, էլի, կլնի՝ կլնի: Էսպիսի վիճակ ա, այսինքն կոնկրետ նպատակ, պարապել, քրտնել, երազանք՝ սենց բան գոյություն չունի, էն, որ՝ «անցնում էի, մտա» կարգավիճակն ա:

- Իսկ հե՞շտ է մարդկանց համոզել, որ ինքը երգի հետ կապ չունի, ու որքանո՞վ են համոզվում:

- Ես կյանքում չեմ փորձել նման բան իրենց համոզել, որովհետեւ կարող ա ունի, ես չեմ տեսնում, բայց քանի որ ես ժյուրի եմ, պետք ա ընտրեմ այն մարդկանց, ում մեջ ինչ-որ բան տեսնում եմ, որովհետեւ ես եմ իրանց հետ աշխատողը: Եթե ես առաջինը իրենց մեջ չտեսնեմ, հետո իրար հետ մենք չենք էլ կարող աշխատել: Կարող է գան տաղանդավոր էրեխեք, բայց ֆորմատին համապատասխան չլինեն, ասենք էն, որ իրենք արտակարգ են կլկլացնում, բայց մենք չենք ուզում, որ մեր մոտ կլկլացնեն, դրա համար ոչ թե ասում ենք՝ դու երգի հետ կապ չունես, այլ՝ ֆորմատի հետ կապ չունես:

- Իսկ «Սուպերսթարից» «Սուպերսթար» նույն դեմքերը շա՞տ են կրկնվում:

- Կան ու շատ են կրկնվում, բայց երբ տեսնում ես, որ փոփոխություն կա, ու էն ժամանակ եկել-կտրվել էր, իսկ հիմա ինչ-որ բան փոխվել է, միանգամից ասում ենք՝ հա, որովհետեւ տեսնում ես պոտենցիալ ունի, փոխվելու ունակ է: Օրինակ, հիմա այդ 12 հոգու մեջ կա աղջիկ, ով «X ֆակտորից» էլ էր դուրս մնացել, նախկին «Սուպերսթարից» էլ, բայց հիմա արտակարգ երգում է:

- Իսկ գուցե ընտրության հնարավորությունն այդքան մե՞ծ չի:

- Իրականում, կոպիտ եմ ասում, բայց մեկ ա, մենք եղածի միջից ենք ընտրում, այսինքն լավն ու վատը մեր մոտ հարաբերական են, կարող է ինքը լավը չի աշխարհի մասշտաբով, բայց լավն ա կողքինի համեմատ, ուրեմն ինքն էսպես թե էնպես պիտի անցնի, ամեն կոնկուրս դա է թելադրում, որ կողքինից տարբերվելով ես անցնում:

- Եթե կողքից ես նայում՝ մասնակիցների պոտենցիալի առումով պրոյեկտը գնալով թուլանում է, թե միշտ էլ կան ուժեղ մասնակիցներ:

- Դա չեմ կարող ասել, որովհետեւ իրենց անհատականությունները պարզվում է պրոյեկտի ընթացքում, հիմա իրանք ուղղակի համապատասխան են կոնկուրսի կողմից սահմանված ստանդարտներին, բայց թե մյուսներից ինչով են տարբերվելու, դա փուլ առ փուլ կերեւա:

- Ամեն դեպքում, հայտեր ներկայացնողների թիվը պակասե՞լ է:

- Հակառակը, այս տարի ահավոր շատ էին:

- Մասնակիցների ճաշակի մասին ի՞նչ կասես, ի՞նչ երաժշտություն են հիմնականում ներկայացնում:

- Այս տարի մոտավորապես 10-ից 7-ը երգում էր Ադել կամ Դորիանսի  «Ես կուլամ»-ը, մնացածը էն երգերն էր, որ երգվել էր անցած, նախանցած տարիներին՝ քաստինգների ժամանակ, ոնց որ դրանք հատուկ քաստինգի երգեր լինեն:

- Կլկլոցների մասին էլ խոսեցիր, շա՞տ էին այն մասնակիցները, ովքեր կլկլացնելով էին փորձում անցնել:

- Քիչ թիվ էին կազմում, բայց աչքի էին ընկնում, որովհետեւ էդ կլկլացնողները թույլ երգիչներ չեն ու կոնկրետ օբյեկտներից էին գալիս, բայց երեւի հեռուստաընկերությունը խառնել էին, որովհետեւ ուրիշ  հեռուստաընկերություններում նրանց լավ ողջունում են: Դուխով գալիս էին, որովհետեւ մարդկանց մեծ մասի համար դա հեռուստաընկերություն չի, այլ ալիք է: Ու եթե ինքն ինչ-որ ալիքով տեսնում է նման բան, չի մտածում, որ դա կոնկրետ էդ ալիքն է ցույց տալիս, նա ուղղակի մտածում է, որ հիմա թույլատրելի է հեռուստատեսությամբ էդ կարգի երգը, ու գալիս-ասում է՝ ես ուզում եմ սենց երգ երգեմ, չիմանալով, որ մեր հեռուստաընկերության քաղաքականությունը դա չի: Հենց դա է վատը, որ կարողանում են սերմանել մարդկանց մեջ նման ստանդարտներ, որ դա նորմալ է՝ ինչի՞ ամաչենք, եթե փող կա մեջը:

- Եթե օբյեկտիվորեն գնահատես, այսօր մեր երգարվեստին էլի՞ պետք են երգիչ-երգչուհիներ:

- Մեր երգարվեստին ոչ թե պետք են էլի երգիչ-երգչուհիներ, այլ պետք են հենց երգիչ-երգչուհիներ:

- Իսկ եղածները երգիչ-երգչուհիներ չե՞ն:

- Բոլորի մասին չեմ կարող ասել, ինչ էլ ասում եմ՝ մեծամասնության ու ընդհանուր պատկերի մասին եմ խոսում, բայց մեկ ա, գռդոն վիճակ է, ու բոլորը նստած են գռդոնի վրա ու այնպիսի երգեր են երգում, որ իրանք անձամբ չէին էլ լսի, եթե ուրիշը երգեր, բայց դե հիմա, ոնց որ ասում են՝ ծախվում է, էլի: Վերջնական արդյունքում իրանք են թելադրում ճաշակ, բայց չեն էլ փորձում ինչ-որ բան փոխել, ուղղակի տեսնում են կողքինի մոտ ինչն է լավ ծախվում, արագ, առանց մտածելու, նույնի մյուս տոնից երգում են մի քիչ ուրիշ բառերով, ու էլի ծախվում է: Իմ համար զարմանալին էն է, որ մարդիկ առնում են դա:

- Իսկ ո՞րն է պատճառը՝ այլընտրանքի բացակայությո՞ւնը:

- Դա պատճառներից մեկն է, երբ սոված ես լինում՝ սկզբում ամեն բան չես ուտում, բայց որ շատ ես սովածանում, արդեն ինչ տալիս են, ուտում ես: Այդպիսի վիճակ է երաժշտության մեջ, սկզբից ինչ լսում են, գիտեն դա է երաժշտությունը, բայց չգիտեն, որ դրանից առաջ ու հետո ինչ է եղել կամ ինչ կարող էր լինել:

- «Հայ «Սուպերսթարի» մասնակիցները, հաղթողներն այդպես էլ իրենց տեղը չեն գտնում հայկական շոու-բիզնեսում, նրանց չե՞ն ընդունում, թե՞ փող չունեն այդքան:

- Ինձ թվում ա՝ երկուսն էլ: Պրոյեկտի ընթացքում մասնակիցները սովորում են որակին, այսինքն՝ թե երգերի առումով են որակով երգում, թե տեխնիկապես: Սկիզբը որակով են դնում, ու հետո իրանց համար դժվար է տեղավորվել մի ասպարեզում, որտեղ չեն գնահատում դա, ուրիշ պահանջներ են ուզում, իրանք էլ չեն հարմարվում այդ պահանջներին: Փողն էլ իր տեղն ունի, դե, որովհետեւ կարեւոր է, թե ինչքան ես տալիս, որ քեզ ցույց տան, կամ ինչ կլիպ հանես: Սենց կեղտոտ հարցեր էլ կան:

Աղբյուրը` http://www.hraparak.am

Категория: Նորություններ շոուբիզնեսից | Просмотров: 7623 | Добавил: BEST | Теги: Բոլորը նստած են «գռդոնի» վրա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 4
0  
4 wayncglydrady   (20.11.2012 20:50) [Материал]
959591 http://nolvadexrxpharm.net/#43356 nolvadex drug mccune albright syndrome http://nolvadexrxpharm.net/#546847 - nolvadexrxpharm.net buy nolvadex information

0  
3 Mibeowemi   (13.11.2012 21:06) [Материал]
DWS Money Market Prime Series – DWS Cash Investment Trust – Class S (2021) ..... If you have told us in advance that a third party will make regular payments ... 989357 http://instantpaydayloanscom.pro/#752524 payday cash http://instantpaydayloanscom.pro/#54468 - cash loan instant payday candy bar cake 27 Feb 2012 ... Core Duo E5200 2 5ghz and MOBO Asus P5KPL AM EPU asus motherboard, asus ... RUSH NISSAN 350Z FOR SALE NEG**** Cash Or Thru ...

0  
2 Advedlyliaiff   (11.11.2012 06:12) [Материал]
xr41 http://pay-day-loans.pro/#k89n kenwood services payday http://pay-day-loans.pro/#qk58 - payday loan payday law

0  
1 Bofssoorcense   (31.10.2012 08:15) [Материал]
oi95 http://paydayloansshorttermloans.co.uk/#q12h www.myinternet payday cancel http://paydayloansshorttermloans.co.uk/#ai66 - paydayloansshorttermloans.co.uk payday advance georgia

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:
Меню сайта
Вход
Четверг
02.05.2024
17:34


Категории раздела
Հայկական երգեր [44]
Արտասահմանյան երգեր [36]
Ռուսական երգեր [34]
Երաժշտական նորություններ [0]
Նորություններ շոուբիզնեսից [6]
Поиск
Календарь
«  Февраль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Архив записей
Наш опрос
Գնահատեք կայքը
Всего ответов: 51
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0