Անեկդոտներ


Անեկդոտներ


– Ապարանցու աղջկան հարս են տանում, հայրը փող է տալիս, որ մոտիկ տեղ գցեն։

– Ապարանցին հայելու դեմը չինգաչունգ է խաղում ու վերջում կրվում է։

– Ապարանցին մտնում է եկեղեցի, մոմ վաճառողը ասում է մոմ առ, ասում է մերսի ես ֆանար ունեմ։

– Ապարանիցին ճակատը էնքան է քորում , ճակատագիրը ջնջվում է։

– Ապարանցին ընկնում է ջուրն ու ասում՝ դե քշի տուն։

– Ապարանցին էշին գրկած գնում է, ասում են էդ ինչի չես նստում ինքը տանի քեզ, ասում է ինքը չգիտի, թե ես ուր եմ գնում:

– Ապարանցին ուզում է ինքնասպան լինի. սկզբից մի ոտքին է կրակում, որ չփախնի հետո նոր կրակում գլխին։


Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը»
տանելուց տղայի մայրը որոշում է մի սինի խնձոր տանի քանի որ շատ ունեն։
Սինիյով խնձորները ձեռներին գալիս են ու աղջկա տատը հեռվից տեսնելով ասում
է, վայ աչքերս քոռանա էրեխուն քրքրել են։

– Ապարանցին երեխային տանում է դպրոց ու զգուշացնում, որ մինչև mp3, wma ու divx կարդալ չսովորի տուն չգա։

– Ապարանցին ոսկե ձկանը տալիս է ոսկերիչին ու պատվիրում մի կարգին տեսքով վզնոց սարքի։

– Ապարանցին հեռաղոսի վրա գազ է դնում որ քիչ փող գրի։

– Ապարանցու էշը ընկնում է ձորը, մի շաբաթ «սև արկղն» են ման գալիս։ Այն վերծանելուց հետո պարզվում է, որ էշ–էշ եկել ընկել է ձորը։

– Ապարանցուն հարցնում են արևն ինչի համար է, պատասխանում է՝ երդվելու։

– Պարզվում է, որ երբ Նոյը իջել է ցամաքի վրա, ապարանցիներն են եղել առաջինը դիմավորողների մեջ, կարծելով կրկես է եկել։


Ապարանցին առավոտյան տեսնում են փողոցում վազող զեբրին ու ուրախացած
ասում, էս մեր հարևան Մոսոյի թոռն է հաստատ, որ մարիակ էր ծառայում։ Էս ինչ
ել շուտ են օտպուսկ թողել։

– Ապարանցին դասերը սովորում վերջացնում է ու մատին նշան է անում, որ չմոռանա։

– Ապարանցուն հարցնում են մի սառը զենք ասա։ Ասում է՝ ձնագնդիկ։

– Ապարանցին ձեռքը մտցում է կիսլատայի մեջ, հանում տենում է չկա։ Միանգամից գլուխն է մտցնում, որ գտնի։


Ապարանցին գնում է մարմնավաճառի մոտ։ Գինը վճարելուց հետո մարմնավաճառը
սկսում է կրքոտ համբուրել։ Ապարանցին թե, սիրուն ջան, որ էդքան սիրում էիր,
փողը ինչի՞ վերցրեցիր։

– Ապարանցուն ասում են հեռախոսիդ համարը ասա, ասում ա երեք մեկ մեկ, մեկ-մեկ էլ երեք:

– Ապարանցուն ասում են ինչու կոմպոտի մեջի կորիզները չես ուտում, ասում է գլուխս բանկի մեջ չի մտնում։

– Ապարանցուն հարցնում են ինչու՞ ես տղայիդ անունը «պապա» դրել։ Պատասխանում է, բա հորս անունն ա։






Меню сайта
Вход
Пятница
26.04.2024
21:47


Категории раздела
Հայկական երգեր [44]
Արտասահմանյան երգեր [36]
Ռուսական երգեր [34]
Երաժշտական նորություններ [0]
Նորություններ շոուբիզնեսից [6]
Поиск
Календарь
«  Апрель 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Архив записей
Наш опрос
Գնահատեք կայքը
Всего ответов: 51
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0